...

Ճըճըվից մինչև երգիչ

Ճըճըվից մինչև երգիչ

Երգիչ Սարգիս Եղիազարյանն ինսթագրամյան էջում անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին և հայտնել, որ ինքը լավ է, իսկ վթարի պատճառն առատ անձրևն ու տեղացող ձյունն էր:

«ՉԻ». Որ երգիչը ավտովթարից հետո առողջական խնդիրներ չունի, լավ է: Բայց լավ կլիներ, մի հատ բացատրեր, թե ինչու էր մեքենա վարում, եթե զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից: Համենայնդեպս, լրատվամիջոցները դրա մասին հայտնել են: 

Առանց իրավունքի մեքենա վարել նշանակում է վտանգի ենթարկել և՛ իրեն, և՛ մյուս վարորդներին, հետիոտներին: Վարորդական իրավունքից զրկում են երթևեկության կանոնները խախտելու համար: Բայց եթե նույնիսկ այդքանից հետո շարունակում է մեքենա վարել, նշանակում է՝ վթարի պատճառը ոչ թե եղանակն է, ձյունն ու անձրևն է, այլ կանոնների հանդեպ նրա արհամարհական վերաբերմունքը:

Մի քանի օր առաջ էլ լրատվամիջոցները հայտնեցին, որ երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու, ոստիկանների պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել «Ճըճըվ Արոյի» որդին: Երևի միլիոներորդ անգամ են այդ տղային բռնում, մեքենան տանում տուգանային հրապարակ, տևական ժամանակով զրկում մեքենա վարելու իրավունքից, անցնում է մի երկու ամիս, ու ինքը Երևանի փողոցներում նորից «գազավատ» է անում: Առնվազն երկու ոստիկան է զոհվել այդ «գազավատի» արդյունքում: 

Ուզում ենք հասկանալ՝ էդ վարորդական իրավունքից զրկել, տուգանել, երբեմն կալանավորել... դրանք ձևական բնույթ են կրո՞ւմ, առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները քանի՞ մարդ պիտի գցեն տակը, որ նոր մեր իրավապահ մարմինները տեղից շարժվեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   423 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ