...

Утки летят

Утки летят

Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել: Դատախազությունը հայտնել է, որ գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։

ՉԻ. Էս քանի օրը Ուկրաինայում խոշոր կոռուպցիոն սկանդալ է ծագել, որը կապված է ականանետերի արկերի արտադրության հետ: Մի քանի հարյուր հազար արկ այնքան անորակ են արտադրել, որ մարտերի ժամանակ զինվորները արկը դնում են ականանետի մեջ, մի երկու մետր օդ է թռնում, ընկնում գետնին: 

Բայց մենք տվինք, անցանք ուկրաինացիներին: Մերն ընդամենը մի հատիկ արբանյակ է եղել: Եղած-չեղած: Երևի մի երկու մետր էլ սա է թռել: 

Բայց հիշում եք, չէ՞, ոնց էին ներկայացնում այդ արբանյակի թռիչքը: Դարի նվաճում, Հայաստանն այլևս տիեզերական երկիր է, համալրեց հզոր IT, IQ ունեցող երկրների շարքը: Իրար պաչում էին, մեդալներ բաժանում, սրանից հետո մեր հետ խոսել չի լինի: Մի ամիս իրենց արբանյակով ծնգլահան արեցին: 

Բայց պարզվում է՝ տեղ չի հասել: Կամ էլ ճանապարհին կորել է: 

Բոլոր դեպքերում աննախադեպ փաստ է, Փաշինյանին պետք կգա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ