...

Վանուշ Շերմազանյան. STOP

Վանուշ Շերմազանյան. STOP

Թաց ու չորը պատերազմի ժամանակ խառնվել է, և տարբեր կալիբրի պետական և տնտեսական հանցագործներ Արցախ են մեկնում՝ մեղքերի քավություն կորզելու  հույսով կամ, գուցե՞, Մեղրիի փոխանակման գործընթացը վերսկսելու, կամ 2016 թ. 800 հա-ի հանձնման առեղծվածը հօդս ցնդեցնելու՞...

Երեկ՝ Ռ. Քոչարյանը, այսօր՝ Հ.Աբրահամյանը, վաղը՝ Ս. Սարգսյանը. STOP,  կռվի մատույցները քրչի բազար չի, որ ամեն հնամաշ քաղաքական «տրյապկա» իրեն աճուրդի հանի, եթե արդարանալ եք ուզում՝ տղամարդավարի ու հրապարակավ ասեք, որ ձեր գողացած էսքան միլիարդից, կամ միլիոնից ԷՍՔԱՆԸ տալիս եք բանակին, թե չէ էդ կապիկություններին վե՜րջ տվեք, մենք հենց ձեր ընչաքաղցության ու չտեսության պատճառով ենք հասել էս օրին, էնպես որ՝ տեղներդ վե՜ր ընկեք  ու սպասե՛ք դատարանի որոշումներին... 

Եթե ո՛չ,  ուրեմն կստանաք ճակատից ետ վերադարձող վետերանների վենդետայով (ՎՎՎ), որովհետև ձեր էփած  էս մի «բորշչը»  և մեր մատաղ էղած զինվորների թափած արյունը դուք՝ ընտանյոք, չե՜ք մարսելու, ձեր ախպեր յոլդաշների հետ հանդերձ, գիտցեք, այն քթներիցդ է թափվելու՝ ՀԱՍՏԱ՛Տ, չերազախաբվե՜ք...

Վանուշ Շերմազանյանի ֆեյսբուքյան էջից

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   17626 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ