...

Վայթե նոր «մոտավոր պատկերացումներ» ունեն

Վայթե նոր «մոտավոր պատկերացումներ» ունեն

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները Տավուշի մարզում այլընտրանքային ճանապարհի շինարարության աշխատանքներ են սկսել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ պարզաբանել են, թե «հանրապետության տարբեր մարզերում կատարվում են հետազոտություններ՝ նոր երթուղիներ ունենալու առնչությամբ»։

«ՉԻ»․ Ամենամտահոգիչն այստեղ «տարբեր մարզերում» արտահայտությունն է։ Առ այսօր իշխանությունները նոր երթուղիների շինարարություն են իրականացրել միայն այն դեպքերում, երբ «մոտավոր պատկերացումների» հիման վրա հին երթուղիներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ու հիմա հանկարծ պարզվում է, որ նույնպիսի աշխատանքներ են նախապատրաստվում «տարբեր մարզերում»։ Երևի արժե պահանջել, որ իշխանությունները նախապես տեղեկացնեն, թե կոնկրետ ո՞ր մարզերի մասին է խոսքը, որոշ ժամանակ անց կոնկրետ ո՞ր բնակավայրերն են հայտարարվելու դժբախտ-դժգույն, և կոնկրետ ո՞ր սահմանամերձ գյուղերի բնակչության թվի վրա է զարմանալու Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե «բա եթե նախկիններն այդքան մտածում էին այդ գյուղերի մասին, ինչի՞ բնակչություն չկար»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ