...

Վազգեն Մանուկյանի երազը

Վազգեն Մանուկյանի երազը

Ահավոր ներվայնացած է: Թրամպի խորհրդականի բաջանաղի վարորդի պուճուր տղու հետ սաղ համաձայնեցրել էր, փողը ստացել էր, ռոմանտիկների ջոկատները կազմավորել էր, Վիտոյի հետ խոսել էր, ազգափրկիչ ելույթը պատրաստել էր, մնում էր, որ Կառավարության շենքի ճաղերը ջարդեին, մտնեին, Նիկոլին քցեին, իրեն հռչակեին Վազգեն Մանուկյան Առաջին, էն էլ վերջին պահին պարզվեց, որ ծրագրի գանձապահ Արա Վարդանյանը կազինոյում կրվել է վարձկան ահաբեկիչների փողերը: Ու հիմա կառավարության ճաղերը ջարդելու փոխարեն եկել են իր ճաղերի հետևից:

Ինքը շտապ սկսում է նոր հոդված գրել. «Ի՞նչ անել» ու թափով զանգում է Ռոբին: Թարսի պես, վերջինս անհասանելի է, գնացել է «Տաշիր-պիցցա»՝ ինչ-որ դաբրո ստանալու: «Հեսա 1998-ի նման ինձ խաբելու ա»,- կատաղած մտածում է ինքը ու որոշում կապ հաստատել Պուտինի օգնականի մորքուրի հետ: Բայց «Հայրենիքի» օֆիսում էլ չեն հեռախոս վերցնում: Բոլորը գնացել են Ծառուկյանին համոզելու, որ նա, իր կապերը օգտագործելով, Լուկաշենկոյից պահանջի, որ վերջինս ճանաչի հայկական ընդդիմության անկախությունը: Բայց Լուկաշենկոն մենակ «Մայոնեզ» կաթնամթերային համալիրներ է ուղարկում «Մուլտի-թանին»

Այդ պահին ներս է մտնում Հրանտ Բագրատյանը: Ավանդական կերպով իրար ողջունում են՝ փոխադարձ սիլլելով, որից հետո բացում են «Մեծ Հայաստանի» քարտեզն ու սկսում քննարկել, թե ինչ կանեին իրենք, եթե Ալիևի տեղը լինեին: «Եթե ես Ալիևի տեղը լինեի, երեք ամսից կհարձակվեի Գյանջայի վրա, հետո մեղքը կգցեի Սորոսի վրա»: «Բա ըտե իմ քյարը որն ա՞»,- զարմացած հարցնում է ինքը:

«Վազգեն, քո համար գործ ա բացվել: Էսօր կգնաս Բաղրամյան, ընդե Ռոբենք ցույց են անելու, գնա, արանքները մտի, հետո բարձրախոսը կվերցնես, «Մայն Կամպֆի» երրորդ էջը կարտասանես... էդ քո շանսն ա: Տես, քեզ նորից իձիոտի տեղ չդնեն»:

Ինքը երանությամբ ժպտում է: Արդեն իրեն պատկերացնում է Երրորդ Ռեխի առաջնորդ, Լարիսա Ալավերդյանն ու Զարուհի Փոստանջյանը կրակե ջահերով իր առջև խոնարհվում են, Դավիթ Շահնազարյանը էլի ընկճախտի մեջ է ընկնում, Նաիրի Հունանյանը պահանջում է ՆԳ նախարարի պաշտոնը, Ռուբիկ Հակոբյանը անմիջապես տաքացնում է իր անդամությունը ԱԺՄ-ին, Աղվան Վարդանյանը բաժանվում է իր լրատվամիջոցից ու միանում «Այժմին»...

Ծլնգ-ծլնգ... իր երազանքներն ընդհատում է զանգը: Դուռը բացում է, Էրդողանն է: «Ի՞նչ եք ուզում»,- աչքերը չռած հարցնում է ինքը: «Կներեք, վարձով բնակարան չունե՞ք»,- հարցնում է Էրդողանը: «Ես քո տեղը լինեի, երեք ամսով տունդ վարձով կտայի սրան»,- ասում է Հրանտը:

Ինքը ոգևորված, էլի երանության մեջ է ընկնում: Ամիսը 1500 դոլար, պլյուս՝ էժան ապրանքներ Թել-Ավիվից.... 
Ծլնգ-ծլնգ.. Էլի զանգում են, բացում է, էս անգամ Սոլովյովն է: «Բա դուք ի՞նչ եք ուզում»: «Ոչ մի բան: Կակ ռազ եկել եմ ասեմ, որ մենք ձեզանից ոչ մի բան չենք ուզում: Հեսա, տեսեք, ժամանակին ոնց եք քրֆել Ռուսաստանին: Ադյու»,- ասում է Սոլովյովը: «Չէէ, մենակ էդ չէ, էլի, լավ էլի»,- ղժղժում է ինքն ու ծնկի գալիս:

Արթնանում է ծնկահոդի ցավերից:

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ