...

Վրացիներից չէինք սպասում

Վրացիներից չէինք սպասում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին ոչ մի պարագայում չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

«Այս հարցում մենք հստակ դիրքորոշում ունենք: Մենք պատժամիջոցներ չենք մտցնում, և դրա համար շատ լուրջ փաստարկներ ունենք: Մեզ տխրեցնում են Ուկրաինայի որոշ պաշտոնատար անձանց հայտարարությունները, որ Վրաստանում պետք է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացվի»:

«ՉԻ». Այ մարդ, սրանք քաղաքականությունից բան չեն հասկանում: Փոխանակ Վրաստանի վարչապետը գնա Մյունխեն, սիրաշահի եվրոպացիներին, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչի, Ռուսաստանի հետ վատ հարաբերություններից խոսի, մի հատ տեսեք՝ ինչեր է ասում: 

Ընդհանրապես ազգային շահերը չեն պաշտպանում: Ի տարբերություն մերոնց: Ամեն ինչ պետք է անեն, որ Ռուսաստանին դուրս մղեն Վրաստանից, երկու ոտքը մի կոշիկում դրած, թե բա մեզանից յան տվեք:

Չեք կարողանում, էլի, անկախ քաղաքականություն վարել: Թասիբ չունեք: Սովորեք, սովորեք մեր իշխանություններից, թե ոնց պետք է պետական շահերով առաջնորդվել: 

Ոնց որ ինադու անեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ