...

Խաղաղապահ ուժերը կփակեն Փարաքարը

Խաղաղապահ ուժերը կփակեն Փարաքարը

Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ «Ապրելու երկիր» կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։

Արդյունքում՝ այսօր ժամը 10-ին պետք է տեղի ունենար Դավիթ Մինասյանի երդմնակալության արարողությունը, իսկ ժամը 12-ին՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը:

«ՉԻ». Սա մեզ հիշեցրեց Քեոսայանի «Ռուսական կայսրության թագը» ֆիլմը, երբ կայսրի երկու թեկնածուները կռիվ են տալիս թագի համար, և ամեն մեկն իրեն ներկայացնում է որպես Ռուսաստանի միակ ու լեգիտիմ կայսր:

Բայց որ մի հատ համայնքի դեպքում նման իրավիճակ կստեղծվի, էս մեկը վեր էր մեր երևակայությունից: Լրիվ կինո է: Թեկնածուներից յուրաքանչյուրն իր դիմաց մի հատ ամբիոն է դրել, ու իրարից մի 50 մետր հեռավորության վրա երդմնակալության արարողություն են անցկացնում:

Եվ քանի որ Փարաքարում հիմա երկիշխանություն է, իսկ դա հղի է ներփարաքարական կռիվներով, առաջարկում ենք համայնքը բաժանել երկու մասի. ավտոմայրուղուց դեպի աջ հատվածի համայնքապետ հռչակել Դավիթ Մինասյանին, ձախ հատվածն էլ՝ մյուսին տալ: Հետո համայնքում արդեն կարելի է սահմանազատման ու դելիմիտիզացիայի գործընթաց սկսել, մայրուղու ամբողջ երկայնքով խաղաղապահ ուժեր տեղադրել, որոնք մարդկանց կօգնեն անցնել ճանապարհը, կապահովեն նրանց անվտանգությունը: 

Այդ դեպքում Փարաքարում ապագա կա, կա ապագա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1075 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ