...

Խաղաղապահ զորքեր Երևանում

Խաղաղապահ զորքեր Երևանում

Երեկ ոստիկանության պարեկները Պարոնյան փողոցում կանգնեցրել են «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի մեքենան: Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

Վարորդը մենակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։ 

«ՉԻ». Հաջորդ անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը գնա Մյունխեն, շատ ենք խնդրում, հորդորում ենք, կոչ անում Ռուսաստանի դեմ «բոչկա» գլորելու փոխարեն «Ճվճվ Արոյի» որդիների հարցը օրակարգ մտցնի, Արևմուտքին խնդրի դիտորդներ ուղարկել, որ Երևանում մշտադիտարկեն Սերժուլիկի ու Սաքուլիկի տեղաշարժը: Համենայնդեպս, մի կես բերան էլ թող ՀԱՊԿ-ին դիմեն, եվրոպական դիտորդները կարող է քչություն անեն: 

Պիտի հայտարարի, որ «Ճվճվ Արոյի» որդիները պարբերաբար զինվում են նորագույն տեսակի մեքենաներով ու դրանով սպառնալիք ստեղծում Հայաստանի անվտանգությանը, պահանջում Երևանում միջանցք տրամադրել, որտեղ առանց մեքենաները ստուգելու կկարողանան «գանյատ» անել, քշել ոնց ուզում են, իսկ նրանց տեղաշարժը ապահովեն Ռուսաստանի և Արևմուտքի միացյալ օպերատիվ խաղաղապահ զորքերը:

Մեկը լավ էր նկատել. ասում է՝ Փաշինյանը կառավարության նիստում պետք է հայտարարի, որ Ճվճվ Արոյի որդիների հետ դեռ չենք կարողանում հարաբերվել որպես պետություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   379 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ