«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», Նիկոլ Փաշինյան, 15.02.2025, հատված խորհրդարանում իր ելույթից:
«Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն», Նիկոլ Փաշինյան, 28.05.2025, Անկախության տոնի օրվա առթիվ իր ելույթից:
«Մենք բոլորս Հարավային Կովկասը համարում ենք մեր տունը, և մեզ անհրաժեշտ է հոգ տանել Հարավային Կովկասի մասին: Ես հավատացած եմ, որ այս գործընթացն սկիզբ է առել, և անկեղծ ասեմ՝ իմ տպավորությունն է և իմ համոզմունքն է, որ այս խաղաղությունը և այս կառուցողական գործընթացն անշրջելի է», Նիկոլ Փաշինյան, 25.02.2026, Վարշավա:
«Սեպտեմբերին պատերազմ է լինելու, չի ուշանալու: Եթե ՔՊ-ն չընտրվի, պատերազմ կլինի», Նիկոլ Փաշինյան, 22.03.2026, Երևան:
Ապեր, մի հատ վերջը կողմնորոշվեք՝ ձեր բերած խաղաղությունն անշրջելի՞ է, թե՞ ոնց: Քանի տարի է, թութակի պես մի բան էիք կրկնում, թե վերջ, այլևս խաղաղություն է լինելու, պատերազմի էջը փակված է, Թրամպի ցավը տանենք, Ալիևի հետ ախպերություն-ընկերություն:
Էդ ի՞նչ խաղաղություն եք բերել, որի լինել-չլինելը կախված է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
Բա ճամարտակում էիր, թե «Հայաստանը երբեք այսքան անկախ չի եղել», 2023-ին ես ասել. «Այսօր Հայաստանի Հանրապետությունը ավելի ինքնիշխան է, քան երբևէ», 2024, «Մենք երբեք այսքան ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն չենք ունեցել»,2024: Սա՞ է քո աննախադեպ անկախությունը, երբ Ալիևի ինքնուրույն որոշումներից եք կախված:
Մի հատ կողմնորոշվիր, ապեր: Չնայած, ո՞ւմ ենք ինչ ասում: