...

Յա՝ էշին, յա՝ սրանց

Յա՝ էշին, յա՝ սրանց

Քաղաքագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Հասարակական-քաղաքական խոսույթում արտահայտվող մեր մտայնության «կախարդական» շրջանը, որը ենթադրում է զիջել ինչ-որ բան և հասնել «հավերժական խաղաղության» պետք է հնարավորին արագ ճեղքել։ 

Ակնհայտ է, որ «եթե ավելի շուտ զիջեինք, պատերազմ չէր լինի» թեզն արմատապես սնանկ է և ոչնչով չհիմնավորված, քանզի ցավալի փորձը ցույց է, որ յուրաքանչյուր զիջում ոչ միայն չի լուծում որևէ խնդիր, այլ ընդհակառակը՝ ավելի մեծ բարդությունների է բերում։ 

Որքան էլ ոմանց ականջահաճո չթվա, բայց մեր իսկ ցավալի փորձը ցույց տվեց, որ մեր կողմից ոչմիթիզականությունն ուղղակի այլընտրանք չունի, քանզի թշնամին հենց ինքն է ոչմիթիզական»:

«ՉԻ». 20 տարի այսպես են խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր թեզերից մեկը: Ուշադրություն դարձրեք, որ այս մարդիկ, որոնք իրենց քաղաքագետ, վերլուծաբան, մտքի գիգանտներ են համարում, ոնց են մանիպուլյացիայի դիմում: 

Շատ լավ հասկանում են, որ ահռելի տարբերություն կա զիջելու և փոխզիջելու միջև: Աքսիոմատիկ ճշմարտություն է. փոխզիջում, նշանակում է մի բան զիջել, փոխարենը մի բան ստանալ: Զիջել նշանակում է մի բան զիջել, փոխարենը ոչ մի բան չստանալ: 

Էս արկածախնդիրները 20 տարվա ընթացքում կարողացել են նման մանիպուլյացիաներով հավասարության նշան դնել փոխզիջման և զիջման միջև: Արդյունքում փոխզիջման միջոցով հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ, խոսք որակվել է դավաճանություն: Բաց են թողնվել փոխզիջման սկզբունքով հակամարտությունը լուծելու բազմաթիվ հնարավորություններ, որոնց մասին հիմա միայն երազել կարելի է: 

Ու փոխանակ ներողություն խնդրեն, որ այսօրվա վիճակը նաև իրենց պատճառով է, ընդհանրապես չքվեն մեր աչքից, մի բան էլ նախահարձակ են լինում, էլի պնդաճակատորեն չտեսնելու են տալիս ոչմիթիզականության արդյունքում ստեղծված այս աղետալի վիճակը: Ու էլի շարունակում են իրենց այս մանիպուլյացիաներով Հայաստանն ու Արցախը դեպի նոր աղետներ տանել: 

Հ.Գ. Ոչ մի նորմալ իշխանություն երբեք չի ասել, թե պիտի զիջենք, որ լավ ապրենք, կամ պատերազմ չլինի: Սրանք դա էլ գիտեն, բայց դե... յա սրանց ասես, յա՝ էշին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3891 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ