...

Ընդդիմությունը սա թող հիշի

Ընդդիմությունը սա թող հիշի

Գործարար Սամվել Գևորգյանը գրել է. «Այնպիսի բան ասեմ, որ մարդկային բանականությունն անհնար է այսքան երևակայություն ունենա` ընկալելու այս հիմարությունը: 10:15-ին Զեյթունից իջնում եմ Դավիթաշեն: Ահավոր խցանում, 45ր անց հասա Վաղարշյան խաչմերուկ Պարզվեց Դավիթաշենի կամուրջը փակ է, 29 մեքենա վթարի են ենթարկվել: 30ր անց հասա Տիգրան Պետրոսյան փողոցի սկիզբ: Ամբողջ ենթևեկությունը կանգնած է: Ոչ ոք չի հասկանում ինչ է տեղի ունենում: Ուղղակի կանգնած: Կողքիս մեքենայի վարորդը բարձրացավ մեքենայի վրա` հասկանալու ինչ է կատարվում: Ու բարձրաձայն հիստերիկ ծիծաղով.

- Վայ, հորս արև: 

Պարզվեց ձմեռ պապիկներ են փողոցը փակել: Երբ կամուրջը փակ է, երթևեկությունը կոլապսի մեջ, մեկի մտքով անցել է, որ միջոցառում անի հենց փողոցի կենտրոնում»:

«ՉԻ». Այն, ինչ այսօր Դավիթաշենում էր տեղի ունեցել, ընդդիմությունը միայն կերազեր: Ընդդիմությունը մի անգամ հպարտացավ, թե 8 բալանոց խցանում է սարքել Երևանում:

Էդ ի՞նչ էր. իշխանությունները վերցրին ու գերազանցեցին այդ ռեկորդը՝ 10 բալանոց խցանումով: Իրենք իրենցով: Ընդամենը պետք էր Դավիթաշենի սառցակալած կամուրջը չմշակել ու շղթայական ավտովթարից հետո մի հատ էլ կաթվածահար եղած ճանապարհին կազմակերպել Ձմեռ պապերի երթ:

Էս ընդդիմությանն ենք հուշում. հաջորդ անգամ, ակցիա-բան կազմակերպելիս, Ձմեռ պապի շորեր հագեք, մի երկու հոգու էլ Ձյունանուշի կերպարով սարքեք, թեկուզ Սանտա-Կլաուսի ու Շրեկի, ու դուրս եկեք երթի: Բան ենք ասում. միանգամից կաթվածահար կանեք քաղաքը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ