...

Ընտրություններ են սպասվում

Ընտրություններ են սպասվում

Դեկտեմբերի 8-ին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

Այդ օրը 4 համայնքներում արտահերթ ընտրություններ են նշանակված: Արագածոտնի մարզի Ավան, Արարատի մարզի Տափերական, Նորաշեն և Արմավիրի մարզի Ծիածան համայնքերում գյուղապետ կընտրեն արտահերթ ընտրությունների միջոցով:

Արագածոտնի մարզի  Ավան համայնքում 3 թեկնածու է առաջադրվել, բոլորն էլ անկուսակցական են: Այստեղ միմյանց դեմ պայքարի են դուրս եկել համայնքի պաշտոնակատարն ու դպրոցի մանկավարժը:

Պատկերը տարբեր է մարզի Զարինջա համայնքում: Միակ թեկնածուն համայնքի գործող ղեկավարն է: Նրա դեմ առաջադրված համայնքապետարանի գանձապահն արդեն ինքնաբացարկ է հայտնել:

Թլիկում էլ նույն պատկերն է: Թեկնածուներից մեկը փոշմանել է և ինքնաբացարկ հայտնել: Գործող գյուղապետի դեմ այլ թեկնածու չի առաջադրվել:

Հակո համայնքում էլ մի թեկնածու կա՝ գործող ՀՀԿ-ական գյուղապետն է: Նրա դեմ առաջադրված թեկնածուն հրաժարվել է մասնակցել հետագա ընտրապայքարին:

Իսկ Արագածոտի մարզի Կոշ համայնքում գործող 14 տարվա գյուղապետը երկու մրցակից ունի:

Թեժ ընտրապայքար է սպասվում Արարատի մարզի Տափերական համայնքում: 8 թեկնածու է առաջադրվել, բոլորն էլ ինքնառաջադրված են և անկուսակցական: Միմյանց դեմ են դուրս եկել Տափերականի համայնքապետարանի աշխատակազմի քարուղարը, գլխավոր հաշվապահը: Մնացած թեկնածուներից երկուսն անհատ ձեռներեցներ են, մեկը՝ «Սպայկա» ընկերության աշխատակից: Տափերականի համայնքապետ ցանկանում է դառնալ նաև Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությամբ:

Արմավիրի մարզի Ալաշկերտ և Նորակերտ համայնքներում միայնակ են մնացել գործող գյուղապետերը: Նրանց դեմ առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել:

Ֆերիկում 3 գրանցված թեկնածու կա՝ համայնքի ղեկավարը, գյուղատնտեսն ու ջրբախշը: 

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում 4 թեկնածու կա, որոնցից մեկը՝ գործող համայնքապետ Սամվել Եսայանը, ինքնաբացարկ է հայտնել:

Լոռու մարզի Անատառամուտ համայնքում էլ միայն գործող համայնքապետն է առաջադրված, մրցակիցը փոշմանել է և ետ է վերցրել փաստաթղթերը:

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ԲՀԿ-ական գյուղապետի դեմ առաջադրվել է 2 թեկնածու: Նրանք անկուսակցական են, որից մեկն էլ արդեն ինքնաբացարկ է ներկայացրել:

Դեկտեմբերի 8-ին ավագանու ընտրություններ են նշանակված Արարատի մարզի Նորաշեն համայնքում, որտեղ 15 հոգի ցանկությունի ունի ներգրավվել համայնքապետարանի աշխատանքներում:

Արմավիրի մարզի Ծիածան, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում ևս ավագանի կընտրեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1010 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ