...

Ընտրություններին կմասնակցեն միանգամից 5 նոր ուժեր

Ընտրություններին կմասնակցեն միանգամից 5 նոր ուժեր

Սեպտեմբերի 21-ին «Մայր Հայաստան» շարժումը ստեղծել է նոր կուսակցություն և այն անվանել ՄԱՀԱԿ, իսկ կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանն ամբիոնից ցուցադրել է եռագույնով զարդարված մահակը։

«ՉԻ»․ Մեր տեղեկությունների համաձայն՝ մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կստեղծվեն ևս մի քանի նոր կուսակցություններ և դաշինքներ։ Մասնավորապես՝ մի քանի կուսակցություններ կձևավորեն «Կառուցվածքային Վերափոխումների Ազգային-Լիբերալ Դաշինք» (ԿՎԱԼԴ), ԲՀԿ-ն կվերանվանվի և կդառնա «Բարգավաճում, Իրավունք, Զարգացում» (ԲԻԶ), ՔՊ-ն կդառնա «Չարաբաստիկ Ազգային Գաղափարախոսության Ուրացման Ճանապարհ» (ՉԱԳՈւՃ), իսկ ՀԱԿ-ը կդառնա «Լևոնական Ողջամիտների Միավորում» (ԼՈՄ)։

Այսպիսով՝ առաջիկա ընտրություններում հիմնական պայքարը կընթանա ՉԱԳՈւՃ-ի, ՄԱՀԱԿ-ի, ՔԼՈւՆԳ-ի, ԿՎԱԼԴ-ի և ԼՈՄ-ի միջև։ Հուսով ենք՝ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ բանավեճերի և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   370 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ