...

Զուռնա փչեք

Զուռնա փչեք

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն ասել է. «Զոհվածների ծնողները պիտի էնքան լավ զգան իրենց, որ երկրի ամբողջ ղեկավարությունը գալիս է, խոնարհվում է իրենց երեխեքի դեմ»:

ՉԻ.- Բայց ինչի՞ միայն լավ զգան: Պետք է նաև ոչխար մատաղ անեն, որ իրենց զոհված զավակների շիրիմներին խոնարհվում են:

Եվ ընդհանրապես, պետք է պետական տոն հռչակել զոհված զինվորների շիրիմներին խոնարհվելու օրը: Այդ օրը զոհված զինվորների ծնողները պետք է տոնական հագուստներով հավաքվեն, ուրախանան, քոչարի պարեն, զուռնա-դհոլով դիմավորեն պետական այրերին, որ այդքան մեծահոգի են, չեն զլանում մի թեթև խոնարհվել:

Իսկ որ այդ նույն ղեկավարության ապիկար, ապաշնորհ քաղաքականության արդյունքում ենք այդքան զոհեր ստացել... դե հիմա, ամեն ղեկավարություն իր թերությունն ունի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ