Ներկայացնում ենք լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հեղինակային՝ «Զրույցներ ընդհատակից» հաղորդաշարի 37-րդ թողարկումը՝ ամենահրատապ և կարևորագույն թեմաների շուրջ։
ԹԵՄԱՆԵՐ
- ԵԽԽՎ լիագումար նիստում Փաշինյանի ելույթը, նրան ուղղված սկանդալային հարցերն ու պատասխանները
- «Я за демократию даже маму убю»
- Եվրոպացի գաղափարախոսները քանակը նկատի չունեն, այլ որակը
- ԵԽԽՎ լիագումար նիստում ամենաաղմուկ հանած միջադեպի մասին
- Փաշինյանը կռիվ է տալիս անունների դեմ
- Իսկ կարող ա իսկապե՚ս կա «Զանգեզուրյան միջանցք»
- Բոլոր պարամետրերով տեսնում ենք հատուկ ռեժիմով ճանապարհ, տեսնում ենք վաշինգթոնյան պայմանավորվածությունների անլրջությունը
- Մեծագույն խայտառակություն կլինի, եթե Թրամփին Խաղաղության մրցանակ տան
- Հայ-ադրբեջանական կեղծ խաղաղությունը
✨ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ
- Տպավորություն է, թե Եվրոպայի սրտում ելույթ ունեցավ ոչ թե պետության ղեկավար, այլ քաղակտիվիստ։
- Փաշինյանի ու նրա կողմնակիցների համար ժողովրդավարությունը ոնց որ կրոն լինի։
- Նիկոլից հետո նույն եվրոպական կառույցները վճիռներ են արձակելու նրա օրոք ապօրինաբար դատապարտված քաղբանտարկյալների վերաբերյալ։
- Ամբողջ միջազգային հանրությունը օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
- Եթե չես կարողացել տերմինների շուրջ պայմանավորվել, էդ ի՞նչ ես նշում փոքրիկ հղիությունը։
- Եթե ինչ որ բանի շուրջ բանակցում ես և հասնում ես պայմանավորվածության, նշանակում է, որ կողմերը նույն բանը պիտի ասեն։
- Իսկ կարող ա իսկապե՚ս կա «Զանգեզուրյան միջանցք», բայց դու համառորեն չես ուզում դա անվանել «Զանգեզուրյան միջանցք»։
- Այ ընկեր, էդ մարդիկ հո ապուշներ չե՞ն, բոլորը հո Ալիևի կամակատարներ չե՞ն։
- Տեսնում ենք, թե Փաշինյանի ասած 1 ամիս 22 օրական խաղաղության հղիությունը որքանով է լուրջ։
- Թեստ է՝ Փաշինյանի հույսը 80 տարեկան մարդն է, որը չի էլ հիշում, թե որ երկրների միջև է հաստատվել խաղաղություն։
- Մեծագույն խայտառակություն կլինի, եթե Թրամփին Խաղաղության մրցանակ տան։
- Խաղաղություն, որի օրերը հաշվում է Փաշինյանը որպես հղիության օրեր։