Ներկայացնում ենք լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանի հեղինակային՝ «Զրույցներ ընդհատակից» հաղորդաշարի 38-րդ թողարկումը՝ ամենահրատապ և կարևորագույն թեմաների շուրջ։
ԹԵՄԱՆԵՐ
- Շիրակի թեմի առաջնորդը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման մտքեր արտահայտելու համար
- Փաշինյանի ստեղծած օջախապետությունը 21-րդ դարի ավտորիտար ռեժիմ է
- Ռեժիմ, որը ձևավորում է քաոս և ամրապնդում իր իշխանությունը
- Իշխանությունն ուժեղ է այնքանով, որ... իշխանություն է
- Աջապահյանը Փաշինյանի համար ձեռնտու հակառակորդ չէր
- Իշխանությունը վտանգներ է զգում
- Եթե Փաշինյանն իսկապես ունենար հաջողություններ, հանգիստ կլիներ
- Եվ նորից թշնամիների փնտրտուք
- Ամփոփում
✨ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ ՀԱՂՈՐԴՈՒՄԻՑ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությունը հստակ ցույց է տալիս, թե Հայաստանը ինչ աղետալի հանգրվանի է հասել։
Փաշինյանի ստեղծած օջախապետությունը 21-րդ դարի ավտորիտար ռեժիմ է։
Ինչ որ մի օր այս իշխանությունը պատասխանատվության է ենթարկվելու՝ ի թիվս այլ հանցագործությունների, նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանդեպ կատարած հանցագործության համար։
Իշխանությունն ուժեղ է այնքանով, որ... իշխանություն է։
Աջապահյանն ամենավճռական պահին կարող էր իր ծանրակշիռ խոսքով կործանարար հարված հասցնել այս իշխանությանը։
Աջապահյանը Փաշինյանի համար ձեռնտու հակառակորդ չէր։
Եթե Փաշինյանն իսկապես ունենար հաջողություններ, հանգիստ կլիներ։
Այս հետապնդումները իշխանության թուլության և անկայունության վկայությունն են։