...

Զռռացե՛ք, էշեր, կյանքը կարճ է

Զռռացե՛ք, էշեր, կյանքը կարճ է

«Առաջարկում եմ պարոն Քոչարյանն էշի պես զռռա, տեսնենք՝ ինչքան դիտում կապահովի», Նիկոլ Փաշինյան:

«ՉԻ». «Մկների ժողովը» մուլտֆիլմում մի հատ պերսոնաժ կա, որ ասում է. «Վաաա՜յ, մեր մահը եկել է: Վաաա՜յ, մեր մահը եկել է»: Հիմա սրանց իշխանությունը կորցնելու վախը այնպես է տարել, որ ամեն օր նույն բայաթին են կրկնում. որ չընտրվենք, պատերազմ է լինելու, որ չընտրվենք, վաաա՜յ, մեր մահը եկել է:

Բայց քանի որ էշի զռռոցից է խոսում, ուզում ենք հիշեցնել Քաջ Նազարի օրինակը: Թումանյանի հեքիաթում այսպես էր գրված. «Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռռալ»: 

Իսկ հիմա գնացեք, քնեք, հաջորդը Գնդլիկ-բոքոնիկի հեքիաթն ենք պատմելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   55 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ