...

13 հոգու բախտը բերել է

13 հոգու բախտը բերել է

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Հրավիրում եմ իրավապաշտպան հկ-ների, եվրոպական կառույցների ուշադրությունը: Չոր փաստ առանց որևէ մեկնաբանության:

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանը նոր հաջողություններ է գրանցում: Կալանքների դեմ պաշտպանների ներկայացրած 228 բողոքից բավարարվել է 13-ը: Կարծում եմ Հայաստանում ավելորդ է փաստաբանությամբ զբաղվելը»:

«ՉԻ». Մեզ հետաքրքրում է, թե այդ 13 երջանիկներն ովքեր են: Մեկը հաստատ Քոչարյանն է, մի երկուսը՝ նրա համախոհները, մեկը Փաշինյանի անվտանգության ծառայության մեքենայի վարորդն է: Երկու հոգին էլ երևի Ճվճվ Արոյի որդիներն են, որոնք մարդ կգցեն տակը, թե ոստիկանների վրա կքշեն, մեքենա կջարդեն, առանց վարորդական իրավունքի մեքենա կվարեն, մի խոսքով՝ ինչ էլ անեն, ձեռք տվող չկա, դեռ մի բան էլ գազալցակայանների բիզնեսով պիտի զբաղվեն: Այսօր էին գրել, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը նրանց է վաճառել Զովունիում գտնվող սեփական գազալցակայանը։ Վերջն է: 

Իմիջիայլոց, չար լեզուներն ասում են, որ շուտով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է խորհրդարան մտնելու՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռմխելիությունից զրկելու կալանքի հարցով։ 229 բողոք կլինի:

Իսկ մի ժամանակ, այսինքն՝ իշխանափոխությունից հետո, իշխանությունները հայտարարում էին, որ կալանքը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Ստացվեց հակառակը. կալանք չի կիրառվում միայն ծայրահեղ դեպքերում:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5443 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ