...

Դալաններից հեռու մնացեք

Դալաններից հեռու մնացեք

Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Աջափնյակում քարոզարշավի ժամանակ ասել է. «Դալաններում կռիվ էլ եմ արել, քիթս էլ ա ջարդվել մի քանի անգամ, սիրահարվել եմ»:

«ՉԻ». Հաա՜... դե, եթե դալաններում կռիվ է արել, ուրեմն Ավինյանը պետք է քաղաքապետ լինի: Մեզ դալաններում կռիվ տված քաղաքապետեր են պետք:

Ոչ թե մնացածների պես: Էն մնացածները, կարելի է ասել, մանկություն չեն ունեցել: Կռիվ չեն արել, «ատչյոտից» փախել են, մուտիտ են արել, մի հատիկ վերք չեն ունեցել ծեծերից: Ըսկի սիրահարված էլ չեն եղել: Գնացել են դպրոց, տուն եկել, բակից խուսափել են: 

«Բատանիկ», էլի: Բա դրանք ո՞նց պիտի քաղաք ղեկավարեն: 

Մի 20 տարի առաջ Վահան Հովհաննիսյանն էր, որ ասաց, թե որոշներին պետք է դալաններում ծեծել: Պետք է վերաբացել այն գործերը, որտեղ դալաններում մարդ են ծեծել: Սրանց հոգին խորն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ