...

Աչքաչափով երկիր կառավարողները

Աչքաչափով երկիր կառավարողները

«Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց բնականաբար դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»,- 24News-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

Մնաց պարզվի՝ ում աչքաչափով. ի՞ր, թե՞ ասենք՝ Նիկոլ Փաշինյանի։ Մեկ էլ բացատրի, թե ի՞նչ սկզբունքով է հաշվարկել օրն ու տարին։ Գուցե հենց այդքան ժամանա՞կ է պետք Փաշինյանին «խաղաղության պայմանագիրը» վերջնականապես հաստատելու և իր առաքելությունը ավարտված համարելու համար։ Բոլոր դեպքերում լավ է, որ Աղազարյանը ընտրություններից է խոսում, մինչդեռ շատերն այն կարծիքին են, որ եթե հանրահավաքային շարժումը հաջողի, ապա Փաշինյանն անգամ պատրաստ է գործընթացը տանելու քաղաքացիական պատերազմի։ Մի քիչ ուռճացված է, իհարկե, կամ էլ այդպես ասողներն առանձնապես չեն ճանաչում Նիկոլ Փաշինյանին։ Չգիտեն նրա վախերն ու կոմպլեքսները։ Եթե իմանային, հնարավոր է՝ այդքան չխորանային։ Ինչ վերաբերում է հասարակության բևեռացմանը Արցախի խնդրի շուրջ, ապա այն արդեն սկսվել է։ Չնայած իշխանության՝ շրջանառության մեջ դրած «լայն կոնսոլիդացիա» արտահայտությանը, հարցումներն այլ բան են վկայում։ Ի դեպ՝ իշխանությունն ինքն էլ է անակնկալի եկել իր իսկ նախաձեռնած փոքր թիրախային հարցումներից։

Գոհար Վեզիրյան  
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1356 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ