...

Տրամաբանությունից քշվածը

Տրամաբանությունից քշվածը

«Այն թեզը, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա և այլն, ես դրա հետ համաձայն եմ, ըստ էության, բայց փաստորեն իրավիճակը այնպիսին է, որ մենք չենք պարտվել կամ պարտությունը միայն մեր մեղքով չի եղել, հետևաբար այդ թեզը այստեղ չի աշխատում»,- հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, թե ընդդիմադիրները անհանգստացած էին իշխանության վարած քաղաքականությամբ, այդ անհանգստությամբ դուրս եկան փողոց, «ժողովուրդը չանսաց, հետևաբար ժողովուրդը վստահում է իշխանությանը»։ 

Իշխանության ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանի չհեռանալու նոր ալիբի է գտել։ Այն էլ ինչ ալիբի՝ ահագին ծիծաղելի։ Պարզվում է, որ Հայաստանը չի պարտվել: Եթե ոմանք համարում են, որ պարտվել է, ապա դա առնվազն Փաշինյանի ու ՔՊ-ի մեղքով չի եղել։ Շարունակենք․ այս ամենը բացի Աղազարյանից հասկացել է նաև մեր ժողովուրդը, որը դուրս չի եկել փողոց՝ Նիկոլին տուն ուղարկելու։ Դե, եթե փողոց դուրս չի եկել, ուրեմն՝ այստեղ այլ կարծիք չկա՝ ժողովուրդը վստահում է Փաշինյանին։ Առհասարակ, անտրամաբանական հայտարարությունների մրցույթում Աղազարյանն առանց ավելորդ ջանք գործադրելու կհաղթեր, հարկ եղած դեպքում կփորձեր իր տրամաբանության մակարդակում փաստարկել, որ օրինակ՝ 2+2=4։ Սրանից, անշուշտ, իրողությունները չեն փոխվում, փոխարենն ամեն անգամ նման հայտարարություններից հասկանալի է դառնում, թե ինչ մակարդակ ու մտածողության որակ ունի այսօրվա իշխանությունը։ Լրիվ պատուհաս են։

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1685 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ