...

Աչքիդ է երևում

Աչքիդ է երևում

ՌԴ Պետդումայի իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը, անդրադառնալով Երևանում Պուտինի այցի դեմ բողոքի ակցիաներին, հայտարարել է, որ Հայաստանում պետք է լուծել «ռուսոֆոբիայի հարցը»:

«Ինչպե՞ս լուծել: Հայաստանը օրինակա՞ն է դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից: Ոչ: Նշանակում է՝ դա անօրինական պետական կազմավորում է: Պետք է դրանից ելնելով գործել»:

«ՉԻ». Աչքիդ է երևում: Մեկ էլ՝ մի քանի խորհրդահայ քյարթու մտավորականների, Աղասի Ենոքյանի, մի երկու քոչարյանականի ու կարոտախտով տառապողների: Գնա պատմություն կարդա: Մի քիչ էլ՝ ԽՍՀՄ օրենքներն ուսումնասիրի: Կակ ռազ հենց Հայաստանն է օրինական դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից: Լրիվ ԽՍՀՄ-ի Սահմանադրության և օրենքների տառին համապատասխան:

Ի տարբերություն ԽՍՀՄ նախկին հանրապետությունների՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե ԳԿՉՊ-ի և դրան հաջորդած նոր իրողությունների արդյունքում են անկախություն հռչակել, այլ մեկ առ մեկ կատարել են բոլոր այն պահանջները, որոնք նախատեսված էին ԽՍՀՄ Սահմանադրությամբ: 

Ու Սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ու Անկախության հռչակման արժեքը հենց դրանում է. որ այն լեգիտիմ է, ձեռք է բերվել հետևողական ու ծանր աշխատանքի արդյունքում, ոչ թե՝ նվեր ենք ստացել: 

Աչքներիդ է երևում: 

Հ.Գ.-1. Ինչ վերաբերում է ռուսոֆոբիային, դա էլ է աչքիդ երևում: Պուտինի դեմ միտինգն ի՞նչ կապ ունի ռուսոֆոբիայի հետ: Օրումեջ այստեղ նման միտինգներ են լինում՝ Եվրոպայի դեմ, Արևմուտքի, ԱՄՆ-ի, ոչ ոք նրանց դեմ հանդես եկողներին չի մեղադրում եվրոպաֆոբիայի կամ ամերիկաֆոբիայի մեջ: 

Հ.Գ.-2. Իմիջիայլոց, այ էս պատգամավորի մուտքը Հայաստան որ արգելվի, բան չենք ասի: Ավելին, պարտադիր պետք է արգելվի, քանի որ մարդը ակնհայտ ոտնձգություն է կատարել Հայաստանի ինքնիշխանության և անկախության դեմ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ