...

Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ-ի ռիտուալի մասին

Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ-ի ռիտուալի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկվա դռնփակ նիստում որոշում է կայացրել ԱԺ պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Այս առիթով երեկ ԱԺ ՔՊ-ական նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ կարճ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է․ «Նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որը որ ասում էր, որ «Քաղաքացիական Պայմանագիր»-ը քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի «ժերտվա» տա, չնկատեց, թե ոնց իրա ուսին հարվածելով, ասելով, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում, դաշնակցական ընկերներն իրան տարան ու դրեցին մեր զոհասեղանին»։  

Փաստորեն նոր քաղաքական գործիչներից Ալեն Սիմոնյանը կուսակցական ընկերների հետ մարդ է ման գալիս, որ դնեն իրենց ընդհանուր զոհասեղանին ու մի բան անեն նրա հետ։ Ռիտուալ է, երևի։ Կրոնական աղանդներ, մութ ու չար ուժեր կան, որոնք մինչ այսօր էլ պահում են այդ ռիտուալը։ Այն արվում է ինչ-որ գաղափարի կամ ուժի երկրպագության համար։ Այս տրամաբանության մեջ, ՔՊ-ի միակ երկրպագության սուբյեկտը Նիկոլ Փաշինյանն է, և ուրեմն՝ ռիտուալն էլ նրա պատվին է։ Մյուս կողմից էլ՝ Իշխան Սաղաթելյանի եղածն ի՞նչ է որ․․․ մի ամբողջ երկիր, մի ամբողջ սերունդ Փաշինյանի համար դրեցին զոհասեղանին։ Հիմա ով, ում, երբ և ուր կտանի՝ կարևոր չէ։ Կարևորը ռիտուալի շարունակականությունն է։

Գոհար Վեզիրյան   
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ