...

Քաղաքական դաշտը՝ Ղազախստանի դեպքերի մասին

Քաղաքական դաշտը՝ Ղազախստանի դեպքերի մասին

Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի զանգվածային ակցիաները համատարած բնույթ ստացան: Ընդվզումները սկսվեցին այն բանից հետո, երբ հունվարի 1-ին բարձրացվեց հեղուկ գազի գինը:

Ներկայացնում ենք քաղաքական գործիչների արձագանքները՝ ղազախական զարգացումների վերաբերյալ:

Իշխան Սաղաթելյան. ՀՅԴ-ն կողմ ըլլալով ցույցերին, դեմ կըլլա հրաժարականի մասին պահանջներին:  

Արա Պապյան. Սա թյուրքական աշխարհում ախկոնյուլու և կարակոյունլու կլանների միջև պայքարի հերթական փուլն է, որից մենք նաղդ հաղթող ենք դուրս գալու, եթե եղբայրական ԱՄՆ-ը Պուտինին դեղին քարտ ցույց տա:

Գագիկ Ծառուկյան. Էսքան տարի հեղուկ գազի վաճառքով եմ զբաղվում, մի անգամ չեղավ, որ ժողովուրդը բողոքի: Որովհետև ժողովրդի հետ եմ, երբ նույնիսկ գազի գինը թանկացնում եմ: 

Մարինա Խաչատրյան. Իմ ժողովուրդ, ձեր ուշադրությանն եմ հրավիրում այն հանգամանքը, որ գազը անգլերեն թարգմանելիս, առաջին տառը G է: Գազի գինն էլ բարձրացրել են 5 տոկոսով: Այսինքն՝ ստացվում է 5G: Հետևաբար, գազի անվան ներքո Ղազախստանում ընդամենը փորձում են 5G տարածել և ղազախների ծննդաբերության աճը կասեցնել: Ո՞վ է հաջորդը: 

Ռոբերտ Քոչարյան. Ես ժամանակին Հայաստանի գազաէներգետիկ ամբողջ համակարգը՝ տրուբեքով, ՋԷԿ-երով, նվիրեցի ռուսներին՝ կանխատեսելով, որ դա շառ է և ներքաղաքական անկայունության աղբյուր: Իսկ Նազարբաևը դա չջոկեց ու հիմա կանգնել է կոտրած գազալցակայանի առջև:

Ավետիք Իշխանյան. Քասիմ Ժոմարտ Տոկաևի հոգևոր զավակ Նիկոլ Փաշինյանը... ավելի ճիշտ՝ Նուրսուլթան Նազարբաևի հոգևոր սանիկ Նիկոլ Փաշինյանը, մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հոգևոր հայրերի քաղաքականությունը ու թուրքերի հետ արիշ-վերիշների մեջ է մտել:

Տիգրան Խզմալյան. Մեր զորակցությունն ենք հայտնում ղազախ ժողովրդին, որը վերջապես որոշել է թոթափել ռուսների գազային լուծը և եվրոպական ընտանիքի մաս կազմել: Վստահ եմ, որ սա անդառնալի հարված է լինելու ռուսական կայսրությանը: 

Նիկոլ Փաշինյան. Դրա համար պետք է մինիմումի հասցնել կախվածությունը հեղուկ գազից: Ղազախ իշխանություններին խորհուրդ կտամ հեղուկ գազի գովազդը վերացնել, գազի բալոնի նկարները մարդիկ չպետք է տեսնեն վաճառքի կետերում, խանութներում: Կոպիտ ասած՝ հեղուկ գազը պետք է վաճառվի տակից:

Արթուր Ղազինյան. Ղազախստանում հեղուկ գազի գինն ընդամենը մի քանի տենգեով թանկացրին, ժողովուրդն անմիջապես ոտքի կանգնեց, իսկ այստեղ 15 անգամ ինձ մերժեցին ընտրել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ ու հե՜չ. ժողովուրդը շարունակում է թմբիրի մեջ մնալ: 

Անդրանիկ Թևանյան. Թուրքական գործակալները, տեսնում եք, թե ինչ են անում Ղազախստանում: Դրանց դեմն առնելու համար թաթար-ղազախական իշխանությունները պարտավոր են բանակը մտցնել Ալմա-Աթա և ուղիղ նշանառությամբ կրակել ժողովրդի վրա: 

Ալեն Սիմոնյան. Հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու եմ Ամստերդամ կամ՝ գուցե Լառնակա: Հուսով եմ, որ այնտեղ կարաոկե-բարում կկարողանանք Ղազախստանի ներքաղաքական լարվածությունը նվազեցնելու ուղիներ գտնել: 

Վազգեն Մանուկյան. Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից, քանի որ ոչ մի կերպ չեմ կարողանում Ղազախստանի դեպքերը կապել 1996 թվի իրադարձությունների հետ: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ