...

Ամենամեծ մոլորություններից մեկը

Ամենամեծ մոլորություններից մեկը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ժողովրդավար աշխարհը, մեծ հաշվով, մեր կողքին չէ, երբ այս դեպքում առնվազն հումանիտար խնդիր է, մարդկանց իրավունքների, ասել է. «Աշխարհը մեր կողքին էր և դարձյալ կլինի մեր կողքին, եթե մենք ջանքեր գործադրենք: Աշխարհը թույլերին չի սիրում»:

«ՉԻ». Սա ամենամեծ մոլորություններից մեկն է, որն էլ մեզ հասցրել է այս վիճակին: Աշխարհը երբեք մեր կողքին չի եղել: 1990-ականների պատերազմում ունեցած հաջողությունները, ինչպես նաև դիվանագիտական ասպարեզում ունեցած ձեռքբերումները եղել են ոչ նրա շնորհիվ, որ աշխարհը մեր կողքին էր: Եթե դա այդպես լիներ, ապա 2020-ի պատերազմում էլ աշխարհը պիտի մեր կողքին կանգներ, ինչը տեղի չունեցավ:

Իսկ ճիշտն այն է, որ 1990-ականներին աշխարհը հարգանքով էր Հայաստանին վերաբերվում, որովհետև տեսնում էր, թե ինչպես է շրջափակման մեջ գտնվող, բազմաթիվ սոցիալական խնդիրների տակ կքած պետությունը սեփական ուժերով, կրկնում ենք, սեփական ուժերով, պատվով հաղթահարում այդ խնդիրները, աշխարհի հետ խոսում աշխարհի համար հասկանալի լեզվով: Այն ժամանակ մենք էինք մեր ճակատագիրը տնօրինում, և աշխարհը դա ընդունում էր: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   379 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ