...

Եպիսկոպոսին նշանակեք ՊՆ վարչության պետ

Եպիսկոպոսին նշանակեք ՊՆ վարչության պետ

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սիրելինե՛ր,

Լրանում է Տավուշում հուլիսյան հաղթական մարտերի մեկ տարին։

Անցյալ տարի այս օրերին մեր Հայրենիքի հյուսիսային սահմաններում մենք ականատեսը եղանք Բանակային երրորդ կորպուսի վարած փայուն, գրագետ, կազմակերպված մարտերին՝ պրոֆեսիոնալ, պատվախնդիր, անզիջում, հայրենանվեր, Քրիստոսի կողախոց Գեղարդի անսահման սերն ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովի բացառիկ հրամանատարության ներքո։

Իրական զինվորականին հատուկ լռելյայն եկաք մեր պետության սահմաններն ընդլայնեցիք, լռելյայն էլ մեկնեցիք, բայց սպասում ենք Ձեր շռնդալից վերադարձին, պարո՛ն գեներալ»։

«ՉԻ». Եթե մի օր Գարեգին Բ-ն որոշի կարգալույծ անել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոսին, ապա նրան անպայման պետք է հրավիրել ՊՆ և վստահել բանակի ոգևորման ու բարոյական ոգու ամրապնդման վարչության պետի պաշտոնը:

Ախր շատ լավ է օդից հաղթանակ կերտում, գրեթե Նիկոլ Փաշինյանի պես, պարզապես նա ցանկանում է վարչապետ աշխատել, ու վերջ: Ուստի այդ հաստիքի ամենաարժանի թեկնածուն եպիսկոպոսն է:

Ապացուցված փաստ է՝ Տավուշի հաղթական օպերացիան արկածախնդրություն էր, որից հայկական կողմը ամեն գնով պետք է խուսափեր, բայց, ցավոք, ռազմաքաղաքական ղեկավարությունը չունեցավ այդ լայնախոհությունը: Համացանցում այդ թեմայով դիվանագետների ու քաղաքական վերլուծաբանների բազում մեկնաբանություններ կան: Ցանկության դեպքում Բագրատ եպիսկոպոսը կարող է ծանոթանալ այդ նյութերին, գուցե պաթոսի չափաբաժինը հաջորդ անգամ կարողանա կառավարել:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   916 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ