...

Արդեն կայֆեր են բռնում

Արդեն կայֆեր են բռնում

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 2 մլն դրամ բռնագանձել: 

Հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով հիվանդանոցում էր և չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում, առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու, հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ: 

«ՉԻ». Այն, որ Ռ. Քոչարյանը պաթոլոգիկ ատելություն ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, նորություն չէ: Մարդը 10 տարի պատերազմել է մեր երկրի դեմ, ահագին դիրքային հաջողությունների հասել:

Բայց հիմա նա ժողովրդի դեմ տանկեր հանելու, սահմանը դատարկելով՝ զորքեր բերելու հնարավորություն չունի, մնում է դատի տալը: Էլի վատ չի: Հաջողության հասնելու որոշ շանսեր էլ ունի. բա չե՞ք ասի, հայցը քննելու է դատավոր Արմենուհի Բադիրյանը, որը Ռ. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի... կինն է:

Արդեն կայֆեր են բռնում իշխանությունների վրա: Կարողանում են, բռնում են: Չտեսնված հետաքրքիր դատ է լինելու: Հայկ Ալումյանը նիստի ժամանակ դիմելու է կնոջը, թե հարգելի կնիկ, միջնորդում եմ բավարարել հայցվորիս դիմումը: Դատավորն էլ պատասխանելու է՝ հարգելի մարդ, գնամ խորհրդակցական սենյակ, քննարկեմ դիմումը, վաղը կասեմ: 

Հետո երկուսով տուն են գնալու, բայց իրար հետ չեն խոսելու, չեն շփվելու, առանձին սենյակներում են մնալու, որ չասեն, թե իրենց միջև որոշակի կապ կա, կամ դատավորի վրա ճնշում են գործադրում: Ու հաստատ ոչ ոք չի շահարկի այն թեման, թե այստեղ շահերի բախում կա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1963 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ