...

Քոչարյանի դատավարությունը կարճվելու է կյանքի հետ անհամատեղելի պատճառներով

Քոչարյանի դատավարությունը կարճվելու է կյանքի հետ անհամատեղելի պատճառներով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։ Գործով նախագահող դատավորը պարզաբանել է, որ Ռ. Քոչարյանն ու Ա. Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանալու դեպքում՝ խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ:

«ՉԻ». Ուզո՞ւմ եք՝ ասենք, թե այս գործն ինչով է ավարտվելու: Կարճվելու է: Մեղադրյալները հասնելու են խոր ծերության, մեռնելու են, ու այդ հիմքով գործը կարճվի: 

Մինչ այդ, իհարկե, դատավարությունը կշարունակվի: Կսպասենք, որ Ռ. Քոչարյանը դադարի պատգամավոր լինել ու այլևս պատգամավորական անձեռնմխելություն չունենա: Բայց մինչև այդ պահը գա, Արմեն Չարչյանը ազատ կարձակվի, Քոչարյանը նորից կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունենալու վերաբերյալ տեղեկանք կհանի ԺԵԿ-ից ու կգնա «Իզմիրլյան»: Մինչև նոր ընտրությունները կմնա այնտեղ, հետո նորից Դաշնակցության և «Ախուրյան» կուսակցության հետ դաշինք կկազմի, 6,87 տոկոս կհավաքի, ու որպես երրորդ ուժ՝ կմտնի խորհրդարան, պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք կբերի՝ նորից բորդյուրին թողնելով Վազգեն Մանուկյանին:

Պտտվիր, պտտվիր, կարուսել:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   981 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ