...

Արգելել են, հաջորդ օրը նույն տեղում էլի միս են վաճառել

Արգելել են, հաջորդ օրը նույն տեղում էլի միս են վաճառել

Փողոցից միս մի առեք 

Նախատոնական օրերին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը գերծանրաբեռնված է աշխատում: Հանրապետության տարբեր վայրերից բազամթիվ սպառողներ զանգեր ու լուսանկարներ են ուղարկում փողոցում վաճառվող մսամթերքի վերաբերյալ:
 
Դրսում վաճառվող մսամթերքի վերաբերյալ ահազանգերն ու դեպքերն այնքան շատ են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը միայնակ ամողջ խնդիրը վերացնել չի կարող: 

«Ֆիզիկապես և ռեսուրսներով մենք հարցը չենք կարող լուծել, պետք է անպայման Տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանությունը նույնպես ներգրավված լինեն այդ աշխատանքներում»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նկատեց ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Արդեն իսկ փողոցում, հակասանիտարական պայմաններում վաճառվող մեծ քանակությամբ մսի առուվաճառքն արգելվել է: Երեկ փողոցում վաճառվող մսամթերքի ահազանգի հետքերով ՍԱՏՄ տեսուչները Ավան վարչական շրջան են գնացել, խնդիրը վերացրել են, բայց այսօր նույն տեղում կրկին մսի վաճառք է իրականացվում:

«Մսի վաճառքն արգելել ենք, սակայն, այսօր նույն խնդիրն առկա է: Մենք այնտեղ չենք կարող տեսուչ կանգնեցնել, իսկ ոստիկանությունը կարող է»,- նշեց նա:

Այս օրերին միսը ճամփեզրին է հայտնվել հատկապես մարզերում: Գրեթե բոլոր տեղերում նույն պատկերն է՝ գյուղացին անասունը մորթել է և հենց տան բակում՝ փողոցում, այն իրացնում է: 

Եթե անգամ, փողոցում հենց նոր մորթված կենդանու թարմ միս է վաճառվում, ՍԱՏՄ-ն կոչ է անում բացօթյա տարածքից ոչինչ չգնել, քանի որ այդտեղ վաճառվող սննդամթերքն արդեն խնդիր ունի:

«Եթե նույնիսկ վստահ եք, որ դա շատ առողջ կենդանու միս է, միևնույն է, այդ միսն արդեն վտանգավոր է, որովհետև դուք չգիտեք՝ այդ միսը ստուգված է, թե՝ ոչ»,- հորդորում է Անուշ Հարությունյանը:

Հաշվի առնելով, նախատոնական օրերին սննդամթերքի առևտրի աշխուժացումը և, դրանով պայմանավորված սննդամթերքի անվտանգության խախտումների մեծ քանակը, Աննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնը և մարզերի տարածքային կենտրոնները աշխատում են նաև հանգստյան օրերին:

Սննդամթերքի անվտանգության, սանիտարահիգիենիկ նորմերի, մթերքի պահման պայմանների, մակնշման ցանկացած խախտում նկատելիս սպառողը կարող է դիմել ՍԱՏՄ: Այստեղից խոստանում են խնդիրն արագ լուծել:

Մանյա Պողոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2325 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ