...

Արի կոֆե խմենք

Արի կոֆե խմենք

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն: «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ»:

«ՉԻ». Պարզ չէ միայն, թե ինչու է դաշնակ գործչի թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում տալիս: Դրա համար կարծես թե ավելի կոմպետենտ մարմիններ կան, առաջին հերթին՝ ԱԱԾ-ն:

Այսպես որ գնա, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շուտով սկսելու է պարզաբանումներ տալ, թե ինչու է դոլարի առքը «Զվարթնոց» օդանավակայանում 300 դրամ, իսկ վաճառքը՝ 500: Կամ՝ ինչի է Սևանը ճահճակալում: 

Թե որ այդքան ժամանակ ունեն, կանչենք սուրճի, մի քիչ զրից անենք դեսից-դենից, դարդերով կիսվենք:

Հ.Գ. Իմիջիայլոց, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մի հատ պարզաբանում տար Ավետիք Չալաբյանի եղբոր հարցով, ամեն ինչ տեղը կընկներ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ