...

Փակ զոնա ենք դառնում

Փակ զոնա ենք դառնում

Երեկ երեկոյան Ստեփանակերտ՝ թոռան մկրտությանը մասնակցելու ճանապարհին, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից պաշտոնապես խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի մուտքը Արցախի Հանրապետության տարածք։ 

Ցույց տալով նրան իրենց հրամանատարի հրամանը՝ ուղեկցող լուսանկարի հետ միասին, անցակետում գտնվող զինվորները մերժման որևէ հոդաբաշխ պատճառ կամ հիմնավորում չեն բերել, բայց հաստատել են, որ արգելանքը կարող է լինել պաշտոնական Երևանի «ամենավերևից»:

Այս մասին հայտնում են կուսակցությունից։ 

«ՉԻ». Կամաց-կամաց Հայաստանն ու Արցախը ինչ-որ փակ զոնաների են վերածվում: Վերջին օրերին անընդհատ լսում ենք՝ այս մարդու մուտքը արգելափակեցին Հայաստան, այն մարդու մուտքը արգելափակեցին: 

Նկատի ունենք ՀՅԴ անդամներ Սյունե Աբրահամյանի և Մասիս Աբրահամյանի մուտքի արգելքը Հայաստան:

Ընդ որում, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում, ոչ մի հիմնավորում չեն բերում, թե այդ մարդկանց ինչի են արգելել Հայաստան մտնել: Ժամերով պահել են «Զվարթնոց» օդանավակայանում, հետո հետ ուղարկել: 

Մուրադ Փափազյանի դեպքում մի պատճառ բերեցին, թե բա, երբ Փաշինյանը Ֆրանսիայում է եղել, Փափազյանը այնտեղ նրա դեմ ակցիա է կազմակերպել, իրեր է շպրտել և այլն: 

Բա այս երկու դաշնակների մուտքն ինչի՞ եք արգելել: Եթե նույնն է պատճառը, տեղում ասեք: Կամ ինչի՞ եք թողնում, որ գան հասնեն Հայաստան: Եթե ի սկզբանե որոշված է եղել այս մարդկանց մուտքն արգելել, Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատանը ուղարկեք նրանց տվյալները, որ Հայաստանի վիզա չտան: Այստեղից կարելի է ենթադրել, որ նրանց մուտքն արգելափակելը հենց «Զվարթնոցում» են որոշում: 

Չգիտենք, գուցե՝ աչքաչափով, կարող է՝ դեմքի արտահայտությունը դուր չի գալիս սահմանապահներին: Բայց փաստ է, որ Հայաստան ու Արցախ մտնելը դարձել է ավելի բարդ գործ, քան դուրս գալը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ