...

Արշակի գանգատը

Արշակի գանգատը

Արշակը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լայվ է մտնում։

- Ինչո՞ւ ես լայվում
Ա՛յ Արշակ ջան, դու...

- Հապա ի՞նչ անեմ,
Որ լայվ չըլինեմ.-
Գանգատ է անում
Արշոն տըխրադեմ։

Նիկոլը եկավ
Մածունը կերավ,
Գընաց ՊԵԿ-ի մոտ
Ինձ վըրա տըվավ։

Հիմի զինվորի
Իբր հաց կտրած,
Ինձ են ման գալի
Մի-մի ակտ առած:

Էն քյարթու Սուրոն,
Տամոժնու Անդոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Արշոն:

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
ՀԴՄ ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Նիկոլը իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,
Որ լայվ չըմտնեմ...

Ու Արշոն նըստել
Մի մութ անկյունում,
Կամուֆլյաժ հագել,
Ու լայվ է լինում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2582 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ