...

Ֆաթուլաևի հացը փախցնողը

Ֆաթուլաևի հացը փախցնողը

«Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր ղեկավար Արշակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գեղարքունիքում դավաճանին փառաբանող մառադյորներին, մի երկու հարց

1. Էն Քարվաճառից փռթած տարած ծառերը որ վառում եք, արյան հոտ չի գալի՞ս:

2. Էն հայերի տներից թալանած տարած շորերը որ հագնում կամ ձեր երեխեքին եք հագցնում, արյան հոտ չեք առնո՞ւմ:

3. Էն Քարվաճառի հայերի տներից գողցած կամպոտները որ խմում եք, արյան համ չեք առնո՞ւմ»:

«ՉԻ». Ադրբեջանցի պրոպագանդիստները մտահոգվելու առիթ ունեն: Լուրջ մրցակից է հայտնվել, որը պնդում է, թե հայերը թալանով են զբաղվել: Նրանք մտահոգվելու առիթ ունեն, քանի որ մրցակիցը մեկ առանցքային առավելություն ունի՝ «յան»-ով ավարտվող ազգանուն:

«Հաքքինազի» Ֆաթուլաևն ընդհանրապես կարող է գործազուրկ դառնալ: Նրա կարիքը շուտով չի զգացվի. որոշ հայեր նրա հացը իրենցով կանեն:

Հիմա որ թուրքերը դնեն և մեծ տիրաժավորմամբ տարածեն այս պնդումը, Զաքարյանի կոմպոտի պաշարները տեսնես կվերականգնվե՞ն:

Ամբողջ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո հայաստանցիները տոննաներով շոր են հավաքել: Մերկապարանոց հայտարարություններ անելու իմաստը կհասկանա միայն նա, ով սեփական պիառի համար տարիներ շարունակ դիրքեր էր նկարում:

Իսկական մարադյորությունը այն էր, որ Քարվաճառում հող ստանաս, բիզնես կազմակերպես, բայց հարկերը չվճարես, այսինքն՝ թալանես Արցախի՝ տեղից էլ աղքատիկ բյուջեից:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ