...

Աշխարհը խալի է ոտքիդ տակ...

Աշխարհը խալի է ոտքիդ տակ...

Civilnet-ը հայտնել է, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության վրա համայնքային բյուջեից ծախսվել է 87 մլն դրամ կամ շուրջ 220 հազար դոլար։ Համեմատության համար նշենք, որ նախկին քաղաքապետեր Կարեն Կարապետյանի, Տարոն Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի և Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունների վրա ընդհանուր առմամբ ծախսվել է... 900 հազար դրամ:

«ՉԻ». Որպեսզի Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանն ու Գագիկ Բեգլարյանը մեզանից շատ չնեղանան, ասենք, որ այդ 900 հազար դրամը ծախսվել է Հայկ Մարությանի երդմնակալության արարողության վրա: 

Այսինքն՝ Տիգրան Ավինյանը համարյա 100 անգամ ավելի շատ է ծախսել, քան նախկին չորս քաղաքապետերը՝ միասին վերցրած: Իսկ սա դեռ չենք հաշվում Հրաչյա Սարգսյանին, որի համար էլ ծախսվել էր 18 միլիոն դրամ:

Սա ի՞նչ է ցույց տալիս. որ Կարեն Կարապետյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Բեգլարյանն ու Հայկ Մարությանը հարիֆ են եղել, փողի վրա նստած՝ չեն կարողացել փող ծախսել: Կամ էլ քծիպություն են արել: Բա տենց քաղաքապետ լինո՞ւմ են: Հազիվ Երևանի բանալին ձեռքներդ էր ընկել, բացեիք սեյֆը, ձեր կայֆին փող ծախսեիք, Երևանի հեղինակությունը բարձրացնեիք: 

Հաջորդ անգամ, եթե Ավինյանը նորից վերընտրվի, երդմնակալության արարողությանը Սնուփ Դոգին են կանչելու, որ էն 1,5 միլիոն դոլարի պարտքի տեղը հանի:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ