...

Մանթո էր ընկել

Մանթո էր ընկել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անջատել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսափողը, երբ վերջինս ելույթ է ունեցել: 

«Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, հարց ենք քննարկում։ Չի կարելի 2-3 նիստ բացակայել, հետո գալ ու 40 րոպե ելույթ ունենալ»,- ասել է Ավինյանը։

«ՉԻ». Էս լավ սքեթչի սցենար է: Գլխավոր դերերում՝ քաղաքապետերը: Նախկին, ներկա: 

Բայց Հայկ Մարությանին պետք է խորհուրդ տանք մի քիչ զգույշ լինել: Տիգրան Ավինյանը սկսեց՝ մոնոներկայացումն ակնարկելով, հաջորդ անգամ կասի ծաղրածու, հետո՝ պլանքյաշ, ու այս ամենը կավարտվի «փչացած, բոշա» դրվագով: 

Մյուս կողմից՝ Մարությանը կարող է իրեն լավ զգալ. Ավինյանը հաստատ տեսել է նրա մոնոներկայացումը ու ահավոր մանթո է ընկել, որ չի կարողացել ընդհատել Հայկոյի ելույթը: 

Էլ ո՞նց հուսադրենք Հայկ Մարությանին. ոչինչ, այսօր իր նախկին տեղակալն է իր ելույթն ընդհատել, վաղն էլ... այնտեղ ո՞վ է Ավինյանի տեղակալը... սպասում ենք այդ օրվան:

ՎԱՐԿԱՆԻՇ

   322 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ