...

Աստղերը հուշում են. Արծվիկ Մինասյան

Աստղերը հուշում են. Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյան. Կենդանակերպի նշանը՝ Դաշնահավ

Այս շաբաթը լիառատ է հավաստի իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կմասնակցեք հերթական հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը. 3+3-1*(2+4) ձևաչափով:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ նիկոլական վարչախմբի լծից ազատվելու ամենակարճ ու էֆեկտիվ միջոցը տետրացիկլինն է:

Չորեքշաբթի օրը Էդիկ Մինասյանին կխնդրեք պատմության դասագրքերում ավելացնել, որ 1920 թվին Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան տեղի ունեցավ, քանի որ այդպես էլ Մարդու իրավունքների պաշտպան չճարեցիք:

Հինգշաբթի օրը  կզանգեք Վլադիմիր Սոլովյովին ու կհայտնեք, որ կարևոր բան ունեք ասելու. ձեզ խորհուրդ կտան դիմել իրենց արբանյակ լրատվամիջոցներին:

Ուրբաթ օրը մամուլի ասուլիսում կպնդեք, որ Ադրբեջանը սկսեց հայկական բարձունքները գրավել, երբ սարերից իջան մի խումբ ձիավոր:

Շաբաթ-կիրակի օրերին այցելեք խամաճիկների պետականամետ թատրոն. այնտեղ բեմադրվելու է «Սուտն աստղերի տակ» երգիծական դրաման:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ