...

Լավ են մտածել

Լավ են մտածել

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի խմբակն ամեն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արևմուտք առճակատման հարցերի լուծման ուղղությամբ. «Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ»:

«ՉԻ». Դուք չգիտեք, սա խորամանկ տակտիկա է: Սկզբից ցլերին ենք կատաղեցնում, դրանք գալիս են մեզ վրա, ընթացքում արջին ենք քնից արթնացնում, սա որջից դուրս է գալիս, կատաղած գալիս, մենք ղրաղ ենք քաշվում, ու ցլերը արջի վրա են հարձակվում: 

Իրենք կենաց-մահու կռիվ են տալիս: Ուղղակի այստեղ մի հատ անդուր պահ կա. այդ արջացլամարտի հաղթողը բոլոր դեպքերում մեզ վրա է հարձակվելու: 

Այդ վտանգը չեզոքացնելու համար երևի պետք է չինական պանդային մեջտեղ բերել, կամ ամերիկյան բիզոնին: 

Մի խոսքով, մինչև աշխարհի վերջը գա, բոլոր կենդանիներին կհավաքենք Արարատ լեռան մատույցներում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ