...

Աստղերը հուշում են. Արմեն Դարբինյան

Աստղերը հուշում են. Արմեն Դարբինյան

Արմեն Դարբինյան. Կենդանակերպի նշանը՝ Խավիարասեր:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի խառախուռա իրավիճակներով:

Երկուշաբթի օրը կհայտարարեք, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը անշեղորեն ընթանում էր դեպի կոմունիզմ, այնտեղից էլ՝ նժդեհիզմ:

Երեքշաբթի Ֆեյսբուքից կջնջեք Քոչարյանի հետ արված բոլոր լուսանկարներն ու Սերժ Սարգսյանի մասին բոլոր գրառումները:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ հուր-հավիտյան կանգնած եք լինելու Նիկոլ Փաշինյանի կողքին, հավատարիմ եք մնալու հեղափոխության արժեքներին, իսկ Քոչարյանին էլ պետք է ցմահ դատապարտել:

Հինգշաբթի առավոտյան կգրեք, որ Հայկ Մարությանը Երևանը շենացնում է ժամ առ ժամ, երեկոյան ստատուսը կխմբագրեք. Հայկ Մարությանը Երևանը սևացնում է ժամ առ ժամ:

Ուրբաթ օրը կջնջեք Փաշինյանի մասին բոլոր ստատուսները, «բլոկ» կանեք Արարատ Միրզոյանին, «դրուժիծ» կտաք Վանեցյանին, «շեյր» կանեք Միքայել Մինասյանին, կրկին կտեղադրեք Քոչարյանի հետ լուսանկարները:

Շաբաթ և կիրակի օրերին փակեք Ֆեյսբուքը, մինչև հասկանաք, թե իրավիճակն ինչպես է զարգանալու, ում արժե գովել, ում՝ քննադատել: Տեղափոխվեք Թվիթեր և սկսեք մաքուր էջից:

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ