...

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Աստղերը հուշում են. Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյան. Կենդանակերպի նշանը՝ ագռավ

Շաբաթվա ընթացքում կդառնաք ևս երեք բնագավառի դոկտոր. գինեկոլոգիայի, սահմանների փակման և Վանգայի տեղայնացման ոլորտներում:

Երկուշաբթի կհայտարարեք, որ, ըստ ձեր տվյալների, ազգաբնակչության 70 տոկոսը արդեն վարակված է կորոնավիրուսով, որովհետև իշխանության կողմնակից լինելը և կորոնավիրուսով վարակված լինելը նույն բանն է:

Երեքշաբթի կազդարարեք, որ ստեղծել եք հակավիրուս, բայց կտրամադրեք, երբ ունենաք իշխանություն:

Չորեքշաբթի կհայտարարեք, որ ինքնակամ եք հեռացել Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնից, որովհետև կասկածում էիք, որ նա ևս վիրուսակիր է:

Հինգշաբթի Արա Պապյանի հետ կներկայացնեք ազգային դոկտրինը, թե ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ: Հիմնական մեխը կլինի ազատագրել Արևմտյան Հայաստանը և այնտեղ տեղափոխել վարակվածներին:

Ուրբաթ օրը մի փոքր թուլություն և ջերմություն կունենաք: Մի շտապեք վհատվել: Բոլոր մեծ մտածողներն էլ ժամանակ առ ժամանակ ունենում են նման խնդիրներ:

Շաբաթ-կիրակին անցկացրեք որևէ տրանզիտ զոնայում: Ստեղծագործական աշխատանքը մի փոքր կտուժի, բայց պահպանած կլինեք ազգային գենոֆոնդը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1965 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ