...

Հայտնի է Հայաստանում վիրուսի ամենամեծ օջախը

Հայտնի է Հայաստանում վիրուսի ամենամեծ օջախը

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով, ինչպես նաև հորդորել է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

«ՉԻ». Մեզ այդ առումով մի բան է մտահոգում. բա ինչպե՞ս են վերահսկվելու քոչարյանական լրատվամիջոցների, պիցցայակերների, ֆեյք-վերլուծաբանների վճարումների հարցերը: Դրանք միայն քյաշ փողով են աշխատում: Այնքան հին, կանխիկ փող կա նրանց մոտ... Դա վիրուսի տարածման ամենամեծ օջախն է: 

Սրա համար էինք ասում, որ ժամանակին պետք էր ապօրինի հարստացման և եկամուտների անհամապատասխանության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ արվեին, այս օլիգարխ-կլանների ունեցվածքը պետականացվեր ու այսօր ոչ ՍԴ հանրաքվե անելու խնդիր կառաջանար, ոչ էլ վիրուսի տարածման:

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ