...

Աստղերը հուշում են. Միհրան Պողոսյան

Աստղերը հուշում են. Միհրան Պողոսյան

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Միհրան Պողոսյան - Կենդանակերպի նշանը` Անբանան։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ ՊԵԿ նախագահն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնություն ձեռք կբերեն բանանի ներկրման շուկայում նոր խաղացողի հայտնվելու շուրջ։

Երեքշաբթի օրը` թեժ մարտեր Ավանում։

Չորեքշաբթին բարեհաջող օր է։ Օֆշորի գործը կկարճվի համեմատաբար մատչելի գներով։

Հինգշաբթի օրը` հանդիպում քեռու մանկության ընկերոջ հետ։ Համոզեք, որ եթե չկարողանաք պատգամավոր դառնալ եւ որոշեք անցնել դիվանագիտական աշխատանքի` Ձեզ որպես դեսպան ուղարկեն Լիբանան։

Ուրբաթ օրը` ծանուցագիր Պանամայի դատախազությունից։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք տարոնականության շրջանակներում։

ՉԻ, 27.01.2017

ՎԱՐԿԱՆԻՇ

   5706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ