...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Կոբրա:

Շաբաթը կանցնի այնպես, ինչպես անցնում է շատ տարեցների առօրյան: Կհայտարարեք, որ ժամանակին լավ գործերի էիք, բայց հայրենասիրությունից դրդված չեք թալանել հայրենիքը:

Երկուշաբթի կհայտարարեք, որ Վեգասը դուք եք կառուցել: Իհարկե աշխղեկ Քրքորյանի օգնությամբ:

Երեքշաբթի Ծերեթելու հետ կբանակցեք Ռոբերտ Շինարար մոնումենտալ հուշարձանի բարձրության շուրջ: Կպնդեք, որ դեմքի խալը լինի ադամանդից:

Չորեքշաբթի 5-րդ ալիքը կցուցադրի ֆիլմ ձեր կառուցած մետրոյի մասին: Հա, ի՞նչ, այդ հեռուստաընկերությունը սիրում է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմեր:

Հինգշաբթի 70 աջակիցների հետ կայցելեք Հյուսիսային պողոտա: Երիտասարդ սերունդը պետք է իմանա, թե որտեղ եք տարել ձեր առաջին հաղթանակը հայ ժողովրդի հանդեպ:

Ուրբաթ օրը կընկնեք դեպրեսիայի մեջ՝ իմանալով, որ մանկական խաղահրապարակների կամուրջները չունեն շինթույլտվություն և իրականում ձեր օրոք կառուցած կամուրջները մեկն են կամ երկուսը: Կարևորը չհուսահատվեք, հաջորդ անգամ վկայակոչեք կառուցած մասանդրաների քանակը:

Շաբաթ և կիրակի օրերին շարունակեք դիտել միայն 5-րդ ալիքը: Թախտաբիթիների կենսունակության մասին Բիբիսին շատ լավ ֆիլմ է նկարահանել: Ձեր դեպքում շատ կարևոր է ապագա հարևանների մասին հնարավորինս շատ բան իմանալ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 20, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   2527 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ