...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան. Կենդանակերպի նշանը՝ Վեխճար:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տառռական իրադարձություններով: 

Երկուշաբթի օրը ձեր կողմնակիցներին կհորդորեք, որպեսզի դմակներ չկրեն:

Երեքշաբթի օրը կպատմեք, որ մանկուց մեղր չեք սիրել, դրա համար էլ ուզում էիք Մեղրին հանձնել, տեղը բոնբոներկա ստանալ:

Չորեքշաբթի օրը ԺԵԿ-ից տեղեկանք կվերցնեք, որ վերջին 10 տարում մայրենի լեզվին տիրապետել եք անթերի, իսկ հայրենի լեզվին՝ կատարյալ:

Հինգշաբթի օրը Նաիրա Զոհրաբյանի խորհրդով կստեղծեք «Իմ հոտը» սմբակցությունը:

Ուրբաթ օրը «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում ռուսներին կհանձնեք ձեր ֆեյքերի ֆաբրիկան:

Շաբաթ և կիրակի օրերին տնտղեք Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը. ձև չկա, որ առանց ձեզ Բեռլինը գրաված լինեն: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 28, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ