...

Աստղերը հուշում են. Վարդան Ղուկասյան

Աստղերը հուշում են. Վարդան Ղուկասյան

Վարդան Ղուկասյան. Կենդանակերպի նշանը՝ Բուլդոգ

Այս շաբաթը հագեցած է պարանորմալ իրադարձություններով:

Երկուշաբթի օրը օնլայն-բանակցություններ Երևանի ստվերային կառավարության ձևավորման շուրջ. երեկոյան Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը չաթից դուրս կգան:

Երեքշաբթի օրը Հակակոռուպցիոն կոմիտեն կհայտարարի, որ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական գործ է հարուցվել պետական միջոցները յուրացնելու համար. մինչ դուք կպատրաստվեք հերքել մեղադրանքները, կպարզվի, որ խոսքը Գյումրիի նախկին քաղաքապետի մասին է: 

Չորեքշաբթի օրը Հակակոռուպցիոն կոմիտեն կհայտարարի, որ Վարդան Ղուկասյանը հանրային վայրում բազմիցս հայհոյանքներ է տվել. մինչ Գյումրիի նախկին քաղաքապետը կպատրաստվի հերքել մեղադրանքները, կպարզվի, որ խոսքը ձեր մասին է:

Հինգշաբթի օրը 2 ժամանոց լայվով կխոսեք Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին. կառաջարկեք *** անել իշխանություններին, *** նախկին ընդդիմությանը, մեկ էլ կպնդեք, որ Ալիևը համաշխարհային *** է ու *** տղա: 

Ուրբաթ օրը հեռակա կարգով կմասնակցեք Երևանի ավագանու անդրանիկ նիստին. ինչպես որ պահանջել էիք, ձեզ կփոխանցեն քաղաքապետարանի տեսախցիկների վերահսկման վարչությունը: 

Շաբաթ-կիրակի պատրաստվեք ցնցող բացահայտումների. տեսախցիկներն ինչ ասես, որ չեն պարունակում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   727 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ