...

Իմ աղբոտս, ջան, ջան..

Իմ աղբոտս, ջան, ջան..

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հայտարարել էր իրենց խմբակցությունից 2 հոգու նկատմամբ իշխանության կողմից ճնշումների մասին, ասել է. «Դուք խոսում եք մի անձի մասին, որի որևէ հայտարարություն ես չեմ մեկնաբանելու: Առհասարակ, քաղաքական աղբը ձեզ էլ խորհուրդ չեմ տա բերել այս դաշտ»:

«ՉԻ». Փաստորեն, Երևանի ավագանու ընտրություններում երևանցիների մի ստվար զանգված իր քվեն տվել է աղբին: Մենք չենք ասում, քաղաքապետն է ասում: 

Ստացվում է, որ ավագանու խմբակցություններից մեկը աղբ է: Դրա համար են երևի իշխանություններն ամիսներ շարունակ զբաղված այդ խմբակցության աղբահավաքությամբ: Վարդան Ղուկասյանին «ֆուկ» արեցին, և հիմա խմբակցությունը սիրուն, խոտածածկ տեսք ունի:

Ավել բան չասենք. Վարդան Ղուկասյանին կհասցնեն Ավինյանի խոսքերը, պատկերացնում ենք, թե ինչ ***-ոտ է լինելու արձագանքը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ