...

Ավելի լավ է՝ լիժա քշեք

Ավելի լավ է՝ լիժա քշեք

7or.am-ը գրել է. «Այն, որ Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակով չկար Արցախի կարգավիճակի հարց ու այն հայտնվում էր Ադրբեջանի կազմում, չի թաքցրել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով 1992-ից սկսած դրա քարոզը սկսեց «Կոմսոմոլսկայա պրավդայում» ու մինչև հիմա այդ գծի մեջ է, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական աշխատած, մոլի թուրքամետ Ժիրայր Լիպարիտյանը, ով հիմա հայտարարում է, որ ճիշտն Արցախի համար այն կլիներ, որ ունենար մշակութային ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»:

«ՉԻ». Չէ, ախպեր: Ձեզանից ոչ թե ընդդիմություն, ձեզանից ընդհանրապես ոչ մի բան դուրս չի գա՝ բացի դրոշ տնկելուց ու լիժա քշելուց:

Մենք մի անգամ գրել էինք, թե ինչ դերակատարում է ունեցել Ժիրայր Լիպարիտյանը 1990-ականների պատերազմում, երբ նրա դիվանագիտական քայլերի շնորհիվ կանխվեց մոտ 1500 աֆղանական մոջահեդների ներգրավումը արցախյան պատերազմին: Անկասկած, դա պատերազմի վճռորոշ դրվագներից մեկն էր:

Բայց դե, եթե մարդը մի անգամ ուրանում է, ապա նա կուրանա նաև հազար անգամ: Ուրացողությունն այս ընդդիմության ղեկավարների էությունն է՝ երեկ, այսօր և հավիտեանս հավիտյան: 

Թվում էր, թե 44-օրյա պատերազմը, դրա աղետալի հետևանքները ինչ-որ չափով, գոնե մի չըրթ, կստիպեին այս մարդկանց Տեր-Պետրոսյանի գործունեությունը, հոդվածները, զգուշացումները, սթափության կոչերը ընկալել: Ամբողջությամբ ընկալել, պարզ է, իրենք ունակ չեն, քանի որ դրա համար ոչ միայն համապատասխան գիտելիքներ, այլ նաև բարոյական հատկանիշներ են անհրաժեշտ: 

Այսքանից հետո շարունակելով երկիրը արկածախնդրության և աղետի տանելու գծի մեջ պահել... ճիշտ էր ասում Վանոն. ուրացողությունն ավարտվում է հայրենիքի դավաճանությամբ:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ