...

Վերջը դեռ չի երևում

Վերջը դեռ չի երևում

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել է. «Հիմա ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, մնացածը՝ թատրոն էր, խաղ էր, ընդ որում՝ ամենաանհաջողակ, ամենաանհաջող դաշնակցականը»:

«ՉԻ». Կյանքը շարունակվում է: Ու շարունակվելու է նաև Նիկոլ Փաշինյանից հետո: 

Մի քանի հատորով սերունդների համար կգրվի «Հուդայի հիշատակարանը»: Թատրոններում էլ դա կբեմադրվի ու հանդիսատեսը կտեսնի, թե ինչպես է Հուդան դավաճանում իր ուսուցչին, սկսած նրանից, որ իրեն համարում էր ուսուցչի ամենահավատարիմ աշակերտը, վերջացրած նրանով... վերջը դեռ չի երևում: 

Բա, ժողովուրդ ջան, Վանոն հենց այնպես չէր ասում, որ զինակցի դավաճանությունն ավարտվում է հայրենիքի դավաճանությամբ: Կյանքը ցույց տվեց, որ դա աշխատում է որպես աքսիոմա: Շեղումներ չկան: 

Իսկ Հուդան վատ ավարտեց: Եվ ընդհանրապես, հուդաներին միշտ տխուր ճակատագիր է սպասվում: Ուզում է 30 արծաթ լինի, ուզում է 30 տոկոս լինի, դա չի փրկում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   56 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ