...

ԱԽՔ, թե՞ թուղթուգիր անող

ԱԽՔ, թե՞ թուղթուգիր անող

«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք՝ ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը». Վիտալի Բալասանյան:

«ՉԻ». Բա եթե չեք բացելու, էլ ինչո՞ւ եք անոնս անում: Գուցե լավ թաքցրել եք, թե ինչ եք նախապատրաստում, ինչո՞ւ եք թշնամուն առիթ տալիս նորից ավելի ուշադիր հետևելու, թե ինչ կարող է անել հայկական կողմը:

Իսկ գուցե Բալասանյանը «կտեսնենք, թե Ադրբեջանը ինչ վիճակի մեջ կհայտնվի» ասելով՝ ամենևին նկատի չունի՞ ռազմական բաղադրիչը: Գուցե Բալասանյանը նոր հատկություններ է ձեռք բերել և գիտի, որ 2021 թվականին Ադրբեջանում երկրաշարժ կամ այլ բնական աղետ է տեղի ունենալու: Գուցե ընկնելու է Ալիևի ինքնաթիռը, որի մեջ են լինելու ոչ միայն Մեհրիբանը, այլ նաև այդ երկրի ողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ցանկալի կլինի, որ ինքնաթիռում լինի նաև Էրդողանը, որովհետև նա էլ է շատ խանգարում մեզ:

Ամեն դեպքում, ճիշտ կլինի մեծացնել Բալասանյանի պաշտոնական լիազորությունները. նրա գլխավորած հիմնարկը պետք է կոչվի Ազգային անվտանգության խորհուրդ և թուղթուգրի ազգային ինստիտուտ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   930 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ