...

Մերժել քաղաքական թամադաներին

Մերժել քաղաքական թամադաներին

«Համոզված եղեք, որ բացի նահատակներից, ամեն ինչը շատ կարճ ժամանակում հետ ենք բերելու». Վիտալի Բալասանյան:

«ՉԻ». Այս նույն խրոխտ տոնով 22 տարի խաբում էին ժողովրդին, որ կկարողանան պահել Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտին: Թվում էր, թե դաժան պատերազմը, ռեսուրսների սխալ հաշվարկը, միջազգային արձագանքը պետք է հուշեն այլևս արկածախնդրության գնալու անթույլատրելիության մասին:

Բայց քաղաքական միավորներ կորզելու տենչը ստիպում է ոմանց նորից ու նորից կենացներ ասել և հասարակության մոտ ոչնչով չամրապնդված հույսեր առաջ բերել:

Կարճ ժամանակ ասելով՝ Բալասանյանը տեսնես ի՞նչ նկատի ունի: Պատմության համար հարյուր տարին առանձնապես մեծ թիվ չէ: Եթե հարյուր տարի հետո հետ բերենք Ջաբրայիլն ու Աղդամը, ապա կառաջանա հաջորդ հարցը՝ ի՞նչ կապ ունի դրա հետ Բալասանյանը կամ նրա որևէ այլ ժամանակակից:

Օպերայի նույն շարքից են տարածվող այն լուրերը, թե Քոչարյանի վերադառնալու դեպքում Ադրբեջանը հետ է վերադարձնելու Շուշին: Միայն տկարամիտները կարող են հավատալ նման զարգացմանը: Ալիևը վերադարձնելու է, որպեսզի ամրապնդի Քոչարյանի իշխանությունը, բայց ոչի՞նչ, որ դրա արդյունքում կկորցնի սեփականը:

Հասարակությունը պետք է այլևս հենց բնում մերժի քաղաքական այս թամադաներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ