...

Այստեղ էլ են տրաքվում

Այստեղ էլ են տրաքվում

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով գերիների փոխանակմանը, ասել է. «Այն ինչ տեղի ունեցավ, գերիների վերադարձ չէ:

Իսկ ինչո՞ւ երկուսը՝ 32-ի դիմաց։ Հստակեցնենք, որ մինչ այդ Հայաստանը համաձայնել է, որպեսզի հաջորդ տարի Ադրբեջանն ընդունի միջազգային կլիմայական կոնֆերանսի (COP29) ներկայացուցիչներին իրենց երկրում։ Հայաստանը «բարի կամքի» ցուցադրական քայլ է իրականացրել՝ համաձայնելով, որ այդպիսի միջազգային հեղինակավոր միջոցառում տեղի ունենա Ադրբեջանում։ Այստեղ նորից քաղաքական առևտուր է»:

«ՉԻ». Քանի կար, ասում էին՝ ամեն գնով գերիներին վերադարձրեք: Վերադարձրել են, հիմա էլ ասում են՝ չէ, էդ մեր ուզած վերադարձը չի: Մեր սրտով չի: 

Աստված տա, որ հայ գերիներին վերադարձնելու գինը էդ զահրումար կոնֆերանսը Ադրբեջանում անցկացնելու համաձայնությունը լինի: Թող ամեն ամիս կոնֆերանս անցկացնեն, տրաքվեն: Բա դո՞ւք ինչից եք տրաքվում: 

Կամ ասում են՝ էն երկու ադրբեջանցիները հանցագործ էին, մարդ են սպանել, իսկ մեր զինվորականները գերի էին, հետևաբար, փոխանակումը համարժեք չի: Ինչի՞ց եք խաբար. Իսրայելը իր մի գերյալ զինվորի դիմաց 20 հատ ռեցիդիվիստ-ահաբեկիչ էլ է հանձնել արաբներին: Նրանք չեն ասում՝ համարժեք չի, մերոնք ասում են: Մի հատ չենջի կուրսերը նայեք, հետո ասեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   378 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ